«Պարո՛ն Աղազարյան, Դուք ճի՞շտ եք ասել, որ ՍԱՏՄ պաշտոնյանին չեք զանգել»․ Վարդապետյան

ԱԺ այսօրվա նիստին շարունակվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու հարցի քննարկումը։

Նա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց կողմից ՍԱՏՄ իրավասու պաշտոնատար անձին զանգելու վերաբերյալ․ «Եթե իրեն հարց են տվել, ասել՝ Դուք խոսել եք պաշտոնատար անձի հետ, ես ասելմ ոչ, և հետագայում պարզվել ա, որ ես իրեն զանգել եմ, սա ուղիղ նշանակում է, որ ես եթե զանգել եմ, ապա այդ մասին եմ խոսե՞լ»”

Նաև հարցրեց՝ եթե գործից մի մասն ուղարկվել է դատարան, ապա ինչպես պետք է պաշտպանի սահմանադրական անձեռնմխելիության հարցը։

Գլխավոր դատախազը պատասխանեց․ «Պարո՛ն Աղազարյան, Դուք ճի՞շտ եք ասել, որ ՍԱՏՄ պաշտոնյանին չեք զանգել, ո՞նց չեն հարցրել, հարցաքննության արձանագրության մեջ երևում ա։ Ձեզ հարց ա տրվել, Դուք ասել եք ոչ, հերքել եք ոչ, դե Դուք ասեք ոչ, լավ ա՝ տեսաձայնագրվում են հարցաքննություններ և հստակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել