Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագորղենր երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով Ձեզ իրականացնել ակցիան:

Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցները անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:

Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար:

Եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»,-նշել է նա:

Հիշենենք, որ մարտի 26-ին մի խումբ լրագրողներ Ազգային ժողովում իրականացրեցին ակցիա՝ պահանջելով, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Հռիփսիմե Ջեբեջյանից։

Նշենք, որ նա սկզբում լրագրողին ասել էր, որ վերջինս իրենից հեռու կանգնի, այնուհետև ավելացրել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց, մաքրեք Ձեր շրթունքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել