Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 14-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտնեց՝ անցած դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատական նիստին, բայց հետևել է նիստի ընթացքին։ Դիմելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանին՝ վերջինիս «սուտասան» անվանեց։
Ինչին ի պատասխան Վարդևանյանն ասաց․ «Ամեն դեպքում, պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում եմ, բայց նրան որևէ մեկը իրավունք չի տվել առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Ես ինձ նաև որպես հայ մարդ տարիքը հաշվի առնելով չեմ պատասխանում, բայց այն, որ Ձեր արտահայտությունը պետք է ունենա իրավական հետևանք, ի դեպ, գործընկերս գտնում է, որ Ձեր նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցվի։ Միևնույն է Ձեր տարիքը հարգում եմ և դատարանին եմ հարգում, որ հիմա Ձեզ չեմ պատասխանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։