Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:
Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:
Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:
Հ.Գ Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ վերանշյալում չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է: