Վիճակագրական կոմիտեն ներկայացարել է 2024 թվականին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն՝ ըստ տարիքային խմբերի և սոցիալական վիճակի։
Iravaban.net-ը հայտնում է, որ որդեգրման ենթակա երեխաներից 9-ն ունեն ծնողներ, նարցից 5-ը աղջիկ են։ 10-ը միայնակ մոր երեխա են, նրանցից 4-ը՝ աղջիկ։ 3 երեխա ծնողազուրկ է, նրանցից 2-ը աղջիկ են։ Որդեգրման ենթակա երեխաներից 4-ի ծնողները զրկված են ծնողական իրավունքներից։ Որդեգրման ենթակա 13 երեխա մնացել է առանց ծնողական խնամքի։
Որդեգրման ենթակա երեխաներից 22-ը Երևանում են։
Որդեգրման ենթակա երեխաներից 21-ն առողջ են, 18-ն ունեն առողջական խնդիրներ, 6-ն ունեն հաշմանդամություն։
2024 թվականի ընթացքում երկու ծնող ունեցող 6 երեխա է որդեգրվել՝ ծնողների համաձայնությամբ։ Միայնակ մոր 6 երեխա է որդեգրվել՝ մոր համաձայնությամբ։ Որդեգրվել է 3 երեխա, որոնց ծնողները մահացած են, ևս 3 երեխա է որդեգրվել, որոնց ծնողները զրկված են ծնողական իրավունքներից, ևս 4 երեխա, որոնց ծնողները հրաժարվել են երեխայից։
Վիճակագրություն մանրամասներն՝ այստեղ։