Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,-նշել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում մարտի 4-ին ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։