Մարտի 5-ը Գյումրի և Փարաքար համայնքների առաջադրման վերջնաժամկետն է

Մարտի 30-ին նշանակված Գյումրի և Փարաքար համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետը մարտի 5-ն է, ժամը 18։00-ն։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, մինչ այդ ժամկետը առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ԸԸՀ։ Գյումրիի դեպքում՝թիվ 31 ԸԸՀ՝ ք․ Գյումրի, Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք, Փարաքարի պարագայում՝ թիվ 14 ԸԸՀ, ք. Վաղարշապատ, Մաշտոցի 75, մշակույթի պալատի շենք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել