2 քոլեջներ կմիավորվեն․ ԿԳՄՍՆ-ը նախագիծ է ներկայացրել

Գորիսի պետական քոլեջը և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջը միաձուլման ձևով կվերակազմա­կեր­պվեն՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ։

Նման նախագիծ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությունը։

Հիմնավորման մեջ նշված է, որ Գորիսի պետական քոլեջի շենքը տնօրինության կողմից հնարավորինս պահպանվել է և իրականացվել է մասամբ վերանորոգում, սակայն ունի ամբողջական վերանորոգման կարիք, շենքում առկա չէ ջեռուցման համակարգ, շենքի մի մասում ապրում են բնակիչներ:

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջին ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման  աշխատանքներ, որում նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Վերանորոգումից հետո Գորիսի բազմագործառութային պետական քոլեջը իր ուսումնական գործընթացը կիրականացնի՝ համաձայն  ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ պահանջվող նորմատիվներին պայմաններին համապատասխան:

Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Նշվում է, որ միավորման արդյունքում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանեվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել