Շտապբուժօգնության ոչ մի ավտոմեքենա ամառային անվադողերով չի երթևեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ոչ մի ավտոմեքենա ամառային անվադողերով չի երթևեկում։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«2024թ. նոյեմբերի 1-ին TOYOTA HIACE մակնիշի 37, FORD TRANSIT մակնիշի 5, NISSAN մակնիշի 6, MERCEDES-BENZ մակնիշի 2 և JIN BEY մակնիշի 9 ավտոմեքենաների անվադողերը փոխարինվել են բացառապես նոր, 2024թ.արտադրության ձմեռային անվադողերով:

Եղեք առողջ և վստահեք մեզ, քանզի մեր անձնակազմը անմնացորդ նվիրումով կատարում է իր աշխատանքը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել