2026 թ․ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով․ այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասաց՝ այն, ինչ հիմա պարտադիր է լինում թղթային եղանակով պայմանագիր կնքելու համար, նույն սկզբունքով դրանք կկնքվեն էլեկտրոնային համակարգում, կլրացվեն բոլոր պարտադիր դաշտերը։
«Երբ գործատուն լրացնում է բոլոր պարտադիր դաշտերը, դրանից հետո նաև նա ստորագրում է էլեկտրոնային եղանակով, վերջինս ունի հնարավորություն լիազորելու, որ իր անունից նաև այլ անձ ստորագրի, որովհետև նման հնարավորություն Աշխատանքային օրենսգրքով տրված է:
Աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանան ստորագրել պայմանագրերը։ Ամեն դեպքում, նրանք եկամուտների պարտադիր հայտարարագրման շրջանակներում պետք է դա ունենան, հետևաբար այս հարթակում ստորագրելն իրենց համար հավելյալ բեռ չի ավելացնի, որովհետև այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, ստացվում է՝ բոլոր աշխատողները մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, այնուամենայնիվ, պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն»,-ասաց նա։