Շրջափակման ժամանակ ես Ղարաբաղում մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ․ գրեթե ամեն օր էինք խոսում, իսկ վերջին 1 շաբաթվա ընթացքում՝ օրը մի քանի անգամ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ՝ մինչև Ղարաբաղի անկումը։ Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, ինքը քննարկում էր կազմակերպում։ Հիմնավորումը հետևյալն էր, որ «այլևս ես այն ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես «չեմ ձգում», պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»։ Եվ ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էր դա չանել։ Վերջին անգամ ինքը հայտարարել է, որ մեկ է անելու է»,-պատմեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։