Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հանրային մեղադրողն այսօր ներկայացնում է Արմեն Գևորգյանին վերագրվող նոր մեղադրանքը։
Նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նախագահող դատավորին հետևյալը հայտնեց․ «Սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն կարող ներկայացվել իբրև մեղադրյալ, այս ամեն ներկայացնում եմ հենց դատարանի գործողությունների տեսանկյունից։
Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը նախատեսում է՝ մեղադրյալն անձ է, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կանխատեսելով դատարանի՝ նախկինում ներկայացրած դատողությունները, կհնչեր, օրինկա, հետևյալ դիրքորոշումը՝ չէ՞, որ նախկինում հարուցված է եղել քրեական հետապնդում, այդ իսկ պատճառով 6-րդ հոդվածի 41-րդ կետն է գալիս մեզ օգնության, ասում է՝ քրեական հետապնդման հարուցում հասկացությունը այն է, որ դատախազի կողմից անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնահատականը պարունակող որոշումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։