Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Հանքավան ընթանալիս, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 58-ամյա Անդրանիկ Մ.-ն մահացել է, այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել