Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործողումը Ստրասբուրգ արժենում է 2500 եվրո. դրա մեջ մտնում է ճանապարհային ծախսը, օրապահիկը և հյուրանոցի գումարը: Այսինքն, պատվիրակության հիմնական կազմի 4 անդամների մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստերին հարկատուներիս վրա նստում է 10 հազար եվրո, իսկ եթե մասնակցում են նաև փոխարինող կազմի 4 անդամներ՝ 20 հազար եվրո:Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը:
«Հունվարի 27-ին մեկնարկելիք ձմեռային նստաշրջանին Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության բոլոր 8 անդամները: Նրանք ԱԺ միջանցքներում փորձում են արդարանալ, թե կարևոր ելույթ են ունենալու: Հետաքրքիր է: Այս ամբողջ ընթացքում պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանն ընդհանրապես Ստրասբուրգում ելույթ չի ունեցել մեկ այլ ՀՀԿ-ական էլ ՝ Արփինե Հովհաննիսյանը, ընդամենը 1 ելույթ է ունեցել՝ նվիրված շիաներին»,-գրել է թերթը:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: