Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։
Այսօր՝ փետրվարի 6-ին, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ երեկ ձերբակալված անձանցից կալանավորվել են 4-ը. այս թվում 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են: