Խտրականություն էլեկտրոմոբիլների ներմուծման շուկայո՞ւմ. ներկրողը խնդիրների մասին է պատմում

Էլեկտրական մեքենաների համար գործում են քվոտաներ, որոնք թույլ են տալիս մեքենաները ներկրել առանց մաքսազերծման։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Սևլիկյանը։

«2025 թվականը վերջին տարին է, քվոտաները լրանում են, ու բնակչության համար գրավիչը հենց մաքսազերծման բացակայությունն է։ Էլեկտրական մեքենաների հետ կապված կա մի մեծ խնդիր, որը մեքենաների գրանցման ձևն է։ Նշված մեքենաները ունեն իրենց պիկային հզորությունը։ Մեր երկրում մեքենաները հիմնականում գրանցում են պիկային հզորությամբ, որը շատ մեծ թիվ է»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ 2025 թվականին սկսվելու է մեքենաների մաքսազերծման գործընթացը, լրացուցիչ գանձվելու է 15 տոկոս գումար և, հավելյալ, 2 տոկոս էկոլոգիական վճար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել