Հնարավոր են դեպքեր, երբ մեկ գործում առկա լինեն և′ վարչական, և′ ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա պահանջներ: Այս դեպքերում հարց է առաջանում` ո՞ր դատարանը պետք է քննի նման պահանջներ պարունակող գործերը:
Վարչական դատավարության օրենսգիրքը տալիս է այս հարցի պատասխանը:
Այսպես.
Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։
Հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
Քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` օրենքով ամրագրված սկզբունքներին։