Հոդվածը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի հերթական նյութն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ստեղծվել է անցյալ տարի՝ հունիսին։ Այն ներկայացնում լրագրողների և ուսուցիչների հիմնադրած կազմակերպությունը։
Անելիքները շատ են, նշում է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այս ընթացքում, ճիշտ է, փոքրիկ դրամաշնորհներ ստացել են, սակայն դա այն միջոցը չէ, որով շատ ավելի մեծ քայլեր կկարողանային անել։
ՀԿ-ի առաջին ծրագիրը եղել է արցախցի երեխաների սոցիալականացման մասին, որի նպատակն է եղել օգնել կրթական համակարգին, այն երեխաներին, որոնք շրջապատում ինտեգրվելու խնդիրներ ունեն։
«Մեր 2-րդ, 3-րդ հանդիպումներից հասկացանք՝ իսկապես, մենք ճիշտ ուղու վրա ենք, և հիմա էլ մտածում ենք ուղիներ գտնել, որպեսզի դա հասանելի լինի շատ ավելի մեծ թվով երեխաների, իսկ այդ երեխաները տասնյակ հազարավոր են, և պատկերացրեք՝ ինչքան մեծ աշխատանք կա անելու»,-ասաց Անուշ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ մյուս ծրագրերը կապված են մեդիայի հետ, որտեղ լրագրողները բարձրաձայնում են կրթության հետ կապված խնդիրներ, ինչը ևս ՀԿ-ի կողմից ուշադրության է արժանացել։ Այժմ հետևողական աշխատանք է տարվում այս ոլորտի խնդիրները լուծելու, կրթության բյուջեի արդյունավետությունը դիտարկելու ուղղությամբ։
«Եթե մենք երկրին տեր կանգնելու մասին խոսենք ոչ միայն բառերով, այլև գործով, պիտի ընդունենք, որ այդ 1 %-ի գաղափարը բավականին լուրջ միջոց է, որպեսզի քաղաքացիները կարողանան մասնակցություն ունենալ պետության համար կարևոր խնդիրների լուծման հարցերում»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։