Կենտրոն վարչական շրջանում փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ:

Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում չի դիտվել:

Փոշու կոնցենտրացիայի ՍԹԿ-ից գերազանցում դիտվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին՝ 1.2 և 20-ին՝ 1.1 անգամ:

Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կենցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել