Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Տիգրան Նալբանդյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել