Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության. Խուդաթյան

Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե իբր ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության:

Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«ՀԷՑ-ը պետականացվելու է սիրելի «փորձագետ-փորձանքներ», դառնալու է Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու` ինչպես բոլոր նախորդ դեպքրում:

Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել