Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի Վազիանի արվարձանում, առաջին ուղեւորներին կընդունի ոչ շուտ, քան 2031թ.։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդել է Новости-Грузия-ն։
Կառավարությունը գնահատում է, որ դրա տարողունակությունը կկազմի տարեկան 18 միլիոն ուղեւոր՝ չորսուկես անգամ ավելի, քան Թբիլիսիի ներկայիս օդանավակայանինը։ Նախնական գնահատականներով՝ նախագծում ներդրումները կարող են կազմել մոտ 1,3 մլրդ դոլար։