Ավտովթար Վեդի-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ի., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը․ կան արգելափակված քաղաքացիներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Գ․ Գ․-ին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել