Այսօր ԶԼՄ-ները լուրեր են տարածել, որ ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Ոստիկանությունը պաշտոնապես հերքել է տարածված լուրերը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը՝ ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:
«Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում»,- ասվում է հայտարարության մեջ: