Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:
Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:
Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը:
Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: