Լիլյա Սիրականյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 15-ի որոշմամբ՝ Լիլյա Սիրականյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլյա Սիրականյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Նշենք, որ նախկինում նա եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը մինչ այդ զբաղեցրել է Սևակ Միքայելյանը, որը վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել