Իրավաբանների հայկական ասոցիացիան Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ մշակել է Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։
Բացի այդ, կազմվել է «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը, որում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները։
Ուղեցույցները պատրաստվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի հակակոռուպցիոն ավագ փորձագետներ Մարիամ Զադոյանի և Սյուզաննա Սողոմոնյանի կողմից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խորհրդատվությամբ։
1.Տեղական ինքնակառավարման մարմինների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույց,
2.Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույց,
3.«Ազդարարման ձեր թվային իրավունքը» ձեռնարկ։
Նշենք, որ ազդարարումը կարևոր գործիք է կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասները բացահայտելու, կոռուպցիան նվազեցնելու եւ հաղթահարելու, կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու համար։
Այնուամենայնիվ, ոչ իրավաչափ վարքագծի մասին հաղորդելու գործընթացը կարող է լինել անհանգստացնող, եթե այն ներկայացվի անհատական տվյալներ ներկայացնելու եղանակով, սակայն ազդարարը այն կարող է ներկայացնել նաեւ անանուն եղանակով երբ անանունության պահպանումն էական է: Այս ձեռնարկում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները։
Մանրամասները՝ հղումներով։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: