Ինչպե՞ս ստանալ արտոնություն 18 տարեկանից ցածր երեխաների համար

1. Transport.yerevan.am հարթակի միջոցով

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է գրանցվի Երևանի քաղաքապետարանի YID միասնական մուտքի համակարգում և անցնի նույնականացում:

Նույնականացումը իրականացվում է YID համակարգում ինտեգրված «ԵՍԵՄ» ազգային նույնականացման հարթակի կամ կայքում առկա KYC գործիքակազմի միջոցով՝ հետևյալ քայլերով.

  • Մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, ՀԾ համարանիշ) տվյալները,
  • Կատարել ինքնադիմանկար:

Նույնականացումը հաջողությամբ անցնելու դեպքում երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, մուտքագրելով երեխայի ՀԾՀ-ն, կարող է ինքնաշխատ եղանակով ստուգել իր և երեխայի կապը: Կապի հաստատման դեպքում համակարգը ստուգում է երեխայի արտոնության իրավունքը:

2. Սպասարկման կենտրոնների միջոցով

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է ներկայանա սպասարկման կենտրոն և ներկայացնի.

  • Իր անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ, ՀԾ համարանիշ),
  • Երեխայի ՀԾՀ-ն

Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։

Օպերատորը համակարգի գործիքակազմով իրականացնելու է ծնողի նույնականացում՝ լուսանկարելով նրան տեսախցիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով նույնականացման և, որպես օրինական դիմումատու, փաստն արձանագրելու նպատակով:

Նույնականացումը հաջող անցնելու դեպքում օպերատորը մուտքագրում է երեխայի ՀԾՀ-ն, և համակարգն ինքնաշխատ ստուգում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կապը երեխայի հետ: Կապի հաստատման դեպքում համակարգը ստուգում է երեխայի արտոնության իրավունքը:

Նշումներ.

Արտոնությունը կիրառվում է տոմսի գնման պահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել