Շատ մտահոգիչ բան ասեմ ձեզ։ Այս տեսանյութը, որը ակնհայտ ԱԲ-ով է սարքած, ու մի փոքր ուշադրություն դարձնողը, մասնագետ չլինելով, դա կհասկանա, ունի աննկարագրելի քանակի տարածում։ Այս մասին գրառում է կատարել Սամվել Մարտիրոսյանը։
«Ընդ որում, սա հայկական ընկերության էջից է, այսինքն, հայերով են տարածում։ Սա դեռ ինչ-որ դրական բանի համար է ստեղծված, մեջը վատ բան չկա։ Բայց շատ ցցուն ցուցանիշ է, թե որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությունը։ Իսկ այս գործիքները արդեն շուտվանից օգտագործում են համ շարքային հանցագործները, համ մեր ոչ քչաքանակ թշնամիները։ Պարզապես ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալ»,-հավելել է նա։