29 և 31 տարեկան ամուսինները գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել