«Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան»․ Այխան Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ և նշել․ «Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող Ձեր գործողություններն ավելին ասեն, քան Ձեր խոսքերը»։

«Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ամենակարևոր հենասյունից՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքից։ Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կներեք, բայց ձեր փաստարկները չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների» վկայություն համարվել»,-գրել է Հաջիզադեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել