Մայիսի 16-ը ևս կհամարվի տոնական օր

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանության է արժանացել ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը:

Առաջարկվում է  ՀՀ պետական տոնացույցում մայիսի 16-ը  ամրագրել որպես ուսանողության և երիտասարդության օր:

Ըստ նախարարի՝ ուսանողության և երիտասարդության միջազգային օրերը Հայաստանում բավական մեծ շուքով նշվում են, սակայն դրան զուգահեռ հարկավոր է ունենալ սեփական ազգային տոն. «Մի շարք երկրներում այդ օրը կարող է լինել երկրում առաջին բուհի հիմնադրման օրը: Խորհրդանշական է, որ  հենց այս տարի է տեղի ունենում նման նախաձեռնություն, քանի որ այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ մայիսի 16-ը կլինի աշխատանքային օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել