Նյու Յորքի իշխանությունները վճար են սահմանել քաղաքի կենտրոն մուտք գործելու համար

Հունվարի 5-ից Մանհեթենի բիզնես թաղամասերում ուժի մեջ են մտել Կենտրոնական զբոսայգու հարավում գտնվող խցանումների վճարները: Վճարը 9 դոլար է մեկ մեքենայի համար՝ աշխատանքային օրերին, առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9-ը: Մնացած ժամերին վճարը կազմում է $2,25: Բեռնատարների համար սակագինը ավելի բարձր է, գրում է Financial Times-ը։

Նյու Յորքը դարձավ Միացյալ Նահանգների առաջին քաղաքը, որը սահմանեց ծանրաբեռնվածության վճար: Ակնկալվում է, որ այն 10%-ով կկրճատի մեքենաների երթևեկությունը Մանհեթենի ամենաբանուկ շրջաններում և 15 միլիարդ դոլար կհավաքի Նյու Յորքի հասարակական տրանսպորտի զարգացման համար:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է Financial Times-ը, այս նախաձեռնությունը դեռևս անորոշ ապագա ունի, քանի որ հանրապետականները կոչ են անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել ծրագրի դաշնային հաստատումը։

Ամերիկյան Inrix ընկերությունը, որը վերլուծում է երթևեկության տվյալները, անցյալ տարի Նյու Յորքն անվանել է աշխարհի ամենածանրաբեռնված քաղաքը։ Ըստ Inrix-ի՝ Նյու Յորքի միջին վարորդը տարեկան 101 ժամ է ծախսում խցանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել