ՌԴ նախագահը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՌԴ նախագահը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա՝ 2025 թվականի կապակցությամբ»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, շնորհավորական հեռագրեր են ուղարկվել կառավարությունների նախկին ղեկավարներին, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Նշված է նաև, որ Պուտինը ամանորյա ողջույններ չի հղել Բայդենին և «անբարյացակամ երկրների այլ առաջնորդներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել