Ինչպե՞ս է գործածվում Հայաստանի դրոշը սգո արարողության ժամանակ

Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում մահացածի դին և դագաղը ծածկվում են Հայաստանի Հանրապետության դրոշով:

Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել