Ադրբեջանցի բլոգերը Ֆրանսիայի արդարադատության նախարարից օգնություն է խնդրել

Ադրբեջանի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մոհամմադը X-ի գրառմամբ դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինին՝ խնդրելով վերսկսել իր մահափորձերի հետաքննությունը՝ դրանցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցությունն ապացուցելու համար։

«Ֆրանսիայում ես Ադրբեջանի կառավարության հրահանգով առնվազն երկու անգամ դարձել եմ մահափորձի զոհ և լուրջ վնասվածքներ ստացել: Չնայած բոլոր ապացույցներին՝ Ռենի հետաքննիչ դատավորը գործը փակելուց առաջ անց է կացրել անօգուտ և անարդյունավետ հետաքննություն: Իմ ներկայացրած ապացույցներն այդպես էլ չեն կցվել գործին: Երբեք չի հետաքննվել Ադրբեջանի կառավարության դերը այս հարձակումներում:

Խնդրում եմ հետաքննությունը, տեղափոխել Փարիզի դատախազություն, որպեսզի խորությամբ և ամբողջությամբ իրականացվի նոր հետաքննություն: Եթե ​​դուք կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, խնդրում եմ ձեր օգնությունը»,- գրել է բլոգերը X-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել