Պոլիտեխնիկը ջանք ու եռանդ չի խնայում էներգետիկայի մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխման և կիրառական ու գիտական գործունեության ոլորտների ընդլայնման համար․ Գոռ Վարդանյան

Էներգետիկայի մասնգիտական, կրթական և հետազոտական ոլորտների սիրելի գործիչներ, շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Այս մասին նշվում է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի գրառման մեջ:

«Ձեր մասնագիտական առաքելության դերը օր օրի ավելի արագ է փոփոխվում` պայմանավորված աշխարհի տեխնոլոգիական առաջընթացներով և գլոբալ կլիմայական փոփոխություններով: Այս փոփոխությունները էներգետիկի գործունեությունը և նրա ստանձնած պատասխանատվությունը դարձնում են բազմաշերտ և ընդարձակ:

Մարտահրավերներին դիմագրավելու, երկրի էներգետիկ անվտանգության համար առաջանցիկ հուսալի նոր մեխանիզմներ ներդնելու և էներգետիկայի կայուն համակարգի սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական շարունական կրթություն, տեխնոլգիաների փոխանցման կարողություն և էներգետիկայի տնտեսության արդյունավետ կառավարման մոդելներ:

Էներգետիկի պատվաբեր առաքելության դժվարությունները Ձեզ հետ հաղթահարելու համար Ձեր Ալմա մատերը` Պոլիտեխնիկը, ջանք ու եռանդ չի խնայում էներգետիկայի մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխման և կիրառական ու գիտական գործունեության ոլորտների ընդլայնման համար:

Իրականացված բազմաթիվ ծրագրերից զատ, մենք ձեռնամուխ ենք եղել միջազգային գործընկերների հետ իրականացնել այնպիսի նախագիծ, որը կապահովի ջրածնային էներգետիկայի կրթական, հետազոտական և արտադրական տեխնոլոգիաների մուտքը մեր երկիր, դրանով նպաստելով էներգետիկ անկախությանը, որը կհանդիսանա լրացուցիչ նոր աղբյուր:

Կրկին շնորհավորում եմ Էներգետիկի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ամենային բարիք»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել