ԱՊՊԱ պայմանագիր չունեցողները կտուգանվեն

Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անցանկալի տուգանքներից և ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից խուսափելու համար Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտովարորդներին նախօրոք կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ չսպասելով նախորդ պայմանագրի ավարտին:

Իրավաբան.netը հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում: 

 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել