Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
Նշենք՝ Տերտերյանն այս պաշտոնում նշանակվել է դեռևս 2019 թ. հունիսի 4-ին։