Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայիի խոսնակը հայտնել է 72 կալանավորների ազատ արձակման մասին: Նրանց ԱՄՆ-ն համարում է Բագրամ բանտի վտանագավոր կալանավորներ: Այս մասին փոխանցմում է jurist.com-ը:
Ըստ Կառավարության` 45 կալանավորվածների դեպքում բացակայում է մեղավորությունը հաստատող փաստերը, իսկ մյուս 27 կալանավորվածների դեպքում`փաստերը բավարար չեն:
Կարզայի խոսնակի փոխանցմամբ կալանավորների բանտում գտնվելն աֆղանական ինքնավարության խախտում էր. կառավարությունը չէր կարող թույլ տալ Աֆղանստանի քաղաքացիների մի քանի ամիսների և տարիների բանտարկությունն առանց հիմնավոր մեղադրանքների:
Ի պատասխան Համիդ Կարզայիի որոշման` ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ 72 բանտարկյալները վտանգավոր հանցագործներ են և կան հիմնավորված փաստեր, որոնք խոսում են վերջիններիս ահաբեկչական գործողությունների և աֆղան քաղաքացիների և ամերիկյան զորքերի սպանությունների մասին:
Jurist.com-ի տեղեկացմամբ` Աֆղանաամերիկյան անվտանգության պայմանագրի կնքումից նախագահ Կարզայիի հրաժարվելուց հետո, երկու երկրների միջև լարվածությունը բարձրացել է: ԱՄՆ-ի պաշտոնայաները հանրայնորեն սպառնացել են Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին, եթե պայմանագիրը չկնքվի: Կարզային նման հայտարարությունները մեկնաբանում է որպես դատարկ սպառնալիքներ: