Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:
Միջոցառմանը կմասնակցեն Իրանի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բոլիվիայի, Պերուի, Չինաստանի և Իտալիայի ներկայացուցիչները: