«Ստեղծվելու են ռիսկեր, որ գործերը ճիշտ չեն լուծվի»․ փաստաբան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Միքայել Դանիելյանն ասաց, որ հարկային բեռի ավելացումն առաջին հերթին քաղաքացիների համար հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների էական թանկացմանը։

«Արդեն սկսել է նկատվել թանկացում, որովհետև փաստաբանները հարկը վճարում են գործող օրենսդրությամբ և նոր գործեր ստանձնելուց փաստաբանները գնագոյացումը կատարում են՝ հաշվի առնելով ավելացված հարկային բեռը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել