Մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» ու «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը՝ անձնակազմի 13 ու 14 անդամներով, աղետալի վիճակում են հայտնվել Կերչի նեղուցում և օգնություն են խնդրել։ Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը:
Ըստ SHOT-ի տվյալների՝ հզոր ալիքները ճեղքել են նավերը, այժմ փրկարարները նավարկում են դեպի «Վոլգոնեֆտ 239»-ի մոտակայք։ Նախ վնասվել է «Վոլգոնեֆտ 212» նավը, որը տեղափոխում էր ավելի քան 4 տոննա մազութ, Կերչից անձնակազմին օգնության է մեկնել «Մերկուրի» քարշանավը և Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ինքնաթիռը՝ փրկարարներով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։