Առողջապահության նախարարը Ծաղկաձորում լրագրողների խնդրանքով անդրադարձել է հոկտեմբերին «Արթկոսմեդ» ԲԿ-ում պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մահվան դեպքին` նշելով, որ այս դեպքով տեսչական մարմնից ստացել են լիցենզիայի կասեցման միջնորդություն և առաջիկա նիստերում այդ հարցը կքննարկվի։
Նա նաև ասաց, թե ընդհանրապես ոլորտի կարգավորման համար ինչ քայլեր են պլանավորում։
«Լիցենզիոն պայմանների խստացում, վերափոխված մասնագիտությունների ցանկ, որ հստակ լինի, թե պլաստիկ վիրաբուժության ծավալներն ինչպիսին պիտի լինեն` ինչի իրավունք ունի վիրաբույժը, ինչի` ոչ և իհարկե որակի վերահսկողություն»։