Սիրիայի նախկին նախագահ և Բաշար ալ-Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը, մահացել է 2000 թվականին և թաղվել Քարդահա քաղաքում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այն գտնվում է Լաթակիայից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային տարածքում։ Ալավիների այս բնակավայրում կանգնեցվել է Ասադի ընտանիքի փոքրիկ դամբարանը՝ Բաշար Ասադի տատի՝ Նաասայի, նրա եղբոր՝ Բասիլի դին, ով մահացել է 1994 թվականին ավտովթարից (ի սկզբանե նա պետք է դառնար Հաֆեզ Ասադի իրավահաջորդը)։ Դամբարանի կենտրոնական մասում պատկերված է Հաֆեզ ալ-Ասադի նկարը, որը հարգանքի տուրք է մատուցում իր մորը:
Նախօրեին թուրքամետ ալիքները հրապարակել էին տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ապստամբները շրջում գերեզմանի շուրջը և ցատկում Հաֆեզ Ասադի գերեզմանի վրա։ Այսօր հայտնվել են այրվող դամբարանի կադրեր. հավանաբար «Սիրիական ազգային բանակի» մարտիկները հրկիզել են Բաշար ալ-Ասադի հոր, եղբոր և տատիկի գերեզմանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցանկանում են հեռացնել և ոչնչացնել Հաֆեզ Ասադի աճյունը։
Տեսանյութերը՝ այստեղ։