Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարարի նկատմամբ էքստրադիցիա կկիրառվի

Ֆրանսիայի դատարանը պահանջել է էքստրադիցիա կիրառել Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Մուխտար Աբլյազովի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է ԲՏԱ բանկից 6 միլիոն ԱՄՆ դոլար յուրացնելու համար: Այս մասին հայտնում է www.jurist.org կայքը:

Ֆրանսիայի դատարանը համաձայնել է կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի էքստրադիցիա կիրառելու խնդրանքը, քանի որ Ֆրանսիան չունի էստրադիցիայի համաձայնագիր Ղազախստանի հետ: 2011 թվականին Աբլյազովը ձեռք էր բերել քաղաքական ապաստան Միացյալ Թագավորությունում: Նախկին նախարարը պնդել էր, որ Ղազախստանում իրեն հետապնդել են որպես Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևի դեմ գործող ընդդիմադիր առաջնորդի:

Amnesty International-ի մարդու իրավունքների և հակաահաբեկչության փոխձագետի կարծիքով վտանգ կա, որ Աբլյազովը չի ստանա արդար դատավճիռ Ռուսաստանում կամ Ուկրաինայում և որ Ղազախստանում նա կենթարկվի խոշտանգումների և վատ վերաբերմունքի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել