Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով:
Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց: