«Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում։ Կազմակերպությունը այլընտրանք չունեցող մեխանիզմ է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում»,– այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Աստանայում կայանալիք ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելը:
Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը` ինքնուրույն ընտրելու իր կուրսը:
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձել է նաև Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցին՝ նշելով, որ սպասում են Հայաստանի պատասխանին․ «Տեղյակ չենք, թե ինչու դեռ չկա պատասխանը»: