Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերադառնան աշխատանքի ՀԱՊԿ շրջանակներում․ ՌԴ նախագահի օգնական

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերադառնան աշխատանքի ՀԱՊԿ շրջանակներում, Риа Новостиի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում Երևանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ընթացքը կազմակերպության շրջանակներում հետագա աշխատանքի վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են, հուսով ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել