«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ ավտովթարի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 22-ին ժամը 21։50-ից դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցի թիվ 126/4, Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 52/5, 52/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։